Գործունեություն
- Առաջարկվող ծրագրի երկարաժամկետ ընդհանուր ազդեցությունն է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների Կենդանիների նույնականացման և հաշվառման (AIR) համակարգի կատարելագործումը, որը կապահովի համակարգի երկարաժամկետ գործունակությունը, տվյալների ճշգրտությունը և ինստիտուցիոնալ կայունությունը։
- Այս ազդեցությանը հասնելու համար ծրագիրը նախատեսում է հետևյալ արդյունքը.
Բարելավել և արդիականացնել անասնաբուժական ծառայությունների և սպանդանոցների համակարգերը՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների AIR տվյալների ճշգրտությունն ամրապնդելու նպատակով՝ նպաստելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության և հետագծելիության համակարգերի կատարելագործմանը։ - Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել հետևյալ երկու արդյունքներին.
ԱՐԴՅՈՒՆՔ 1
Ստեղծվում է մանր եղջերավոր կենդանիների համար գործունակ AIR համակարգ, իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների AIR համակարգը բարելավվում, արդիականացվում և ապահովվում է դրա կայուն գործունեությունը։ AIR համակարգերը համապատասխանեցվում են ազգային կարգավորող իրավական շրջանակին, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ստանձնում է դրանց շարունակական գործունակությունն ապահովող կարգավորող և օրենսդրական պատասխանատվությունը։
ԱՐԴՅՈՒՆՔ 2
Հիմնական շահառուների, այդ թվում՝ պետական մարմինների ներկայացուցիչների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, անասնաբույժների, կենդանիներ պահողների, սպանդանոցների օպերատորների և այլ ներգրավված կողմերի կարողությունները զարգացվում են՝ ուսուցումների, ենթակառուցվածքների, տեխնիկական փորձագիտական աջակցության, գիտելիքների ու հմտությունների փոխանցման, ինչպես նաև AIR համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման համար անհրաժեշտ գործիքների և մեխանիզմների տրամադրման միջոցով։



