Մեր մասին

Այս նախագիծը  հիմնվում է «Կենդանիների համարակալման  և հաշվառման (ԿՀՀ) կայուն համակարգի ներդրում» նախորդ ծրագրի արդյունքների վրա: Նոր նախագիծը լրացնում է նախորդի բոլոր թերություններն ու բաց թողնված տեղերը՝ նպաստելով անասնաբուժական ծառայությունների և սպանդանոցներում հաշվառման համակարգերի կատարելագործմանը, ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը և շահագրգիռ կողմերի ընդլայնմանը:

Նախագծի նպատակն է ապահովել ԿՀՀ համակարգի երկարաժամկետ գործունեությունը, տվյալների ճշգրտությունը և կայունությունը ՀՀ-ում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների  համար:

Կենդանիների համարակալման   և հաշվառման  համակարգը  Հայաստանի գյուղատնտեսական ենթակառուցվածքների կարևորագուն  բաղադրիչներից  է, որն առանցքային դեր է կատարում երկրի պարենային անվտանգության ամրապնդման, արդյունավետ կառավարման ապահովման և գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խթանման գործում: Տրամադրելով գյուղատնտեսական կենդանիների թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ և արդիական տվյալներ՝ ԿՀՀ համակարգը նպաստում է տարբեր ոլորտներում հիմնավորված որոշումների կայացմանը, այդ թվում՝ ներդրումների պլանավորման, ինչպես նաև բյուջետային  միջոցների հատկացման և դրանց իրականացման գործընթացներում։ Ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի, ծառայությունների մատուցման, ռեսուրսների պահանջարկի կանխատեսման, արտադրության տարեկան ծավալների և արտադրողականության գնահատման գործում:

Հիմնվելով խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի   հաջողակ արդյունքների  վրա ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որոշում կայացրեց տարածել այս համակարգը նաև մանր եղջերավոր կենդանիներին: 2024 թվականին որոշում է  ընդունվել՝ մեկնարկելու նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգը։ Ծրագիրը  մեկնարկվել է  2025 թվականի հունվար ամսին:

Ծրագիրը հիմնված է անասնաբուժական և սպանդանոցային համակարգերի բարեփոխումների, միջազգային փորձի փոխանակման, կարողությունների զարգացման, իրազեկման արշավների, թվայնացման, փորձացուցադրական ծրագրերի և վերապատրաստման գործողությունների վրա և ակտիվորեն ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին ներառելով՝ ֆերմերներին, անասնաբույժներին և պետական հաստատություններին։

 Համաձայն Ավստրիական զարգացման գործակալության (ADA) առաջնահերթությունների՝ ծրագիրը աշխատանքներ կտանի ներգրավելու նաև կանանց, երիտասարդներին և խոցելի խմբերին  վերապատրաստումների, փորձացուցադրական ծրագրերի և կարողությունների զարգացման նախաձեռնություններում։ Շրջակա միջավայրի պահպանության հարցերը կներառվեն ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ ապահովելու բնական ռեսուրսների կայուն կառավարումը։

Ծրագիրը հիմնականում կենտրոնանալու է հետևյալ կարևոր ուղղությունների վրա՝

  1. Մանր եղջերավոր կենդանիների ԿՀՀ համակարգի ներդրման աջակցություն և գործող  խոշոր եղջերավոր կենդանիների ԿՀՀ համակարգի կատարելագործում։
  2. Հայաստանում սպանդանոցային համակարգի կատարելագործում՝ ԱՆԻ ՊԱՍ  էլեկտրոնային տվյալների բազայից ականջապիտակների համարների հեռացման գործընթացն ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա ԿՀՀ համակարգի  կայուն գործունեությանը և տվյալների բազայի ճշգրտմանը։
  1. Անասնաբուժական համակարգի արդիականացում և կենդանիների տեղաշարժի հաշվետվությունների կատարելագործում՝ ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային տվյալների բազայում, ԿՀՀ համակարգի սահուն գործունեությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

Առաջարկվող նախագծի հիմնական երկարաժամկետ ազդեցությունը կլինի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման  բերելավված համակարգը, որը կապահովի երկարաժամկետ գործունեությունը, տվյալների ճշգրտությունն և ինստիտուցիոնալ կայունությունը:

Այս ազդեցությանը հասնելու համար նախագիծը ենթադրում է հետևյալ միջանկյալ արդյունքը՝

  • Բարելավել և արդիականացնել անասնաբուժական և սպանդանոցային համակարգերը՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների վերաբերյալ ԿՀՀ տվյալների ճշգրտությունը բարձրացնելու նպատակով, ինչը կնպաստի կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության և հետագծելիության համակարգերի կատարելագործմանը։

 Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ձեռք բերել հետևյալ երկու արդյունքները՝

Արդյունք 1

Ստեղծված է մանր եղջերավոր կենդանիների գործող ԿՀՀ համակարգ, իսկ ընթացիկ խոշոր եղջերավոր կենդանիների ԿՀՀ համակարգը կատարելագործված է, արդիականացված է և ապահովված է անհրաժեշտ միջոցներով հետագա գործունեությունը սահուն ծավալելու համար:

Արդյունք 2

 Հիմնական շահագրգիռ կողմերի՝ այդ թվում պետական պաշտոնյաների, մասնավոր կազմակերպությունների, անասնաբույժների, կենդանապահների , սպանդանոցների  և այլոց կարողությունների բարելավվում վերապատրաստումների, ենթակառուցվածքների, փորձի փոխանակման, գիտելիքների և գործառնական գործիքների ու մեխանիզմների տրամադրման միջոցով՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների  ԿՀՀ համակարգի արդյունավետ ներդրման և շահագործման նպատակով։

Թիրախային խմբեր, շահառուներ և տեղական գործընկերներ

Նախատեսվող ծրագրի միջամտությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ուղղակի շահառուներ՝ ա) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ՀՀ ԷՆ) բ) ՀՀ գյուղատնտեսական ծառայությունների պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կենտրոն. գ) ԷՆ Կենդանիների համարակալման  և հաշվառման համակրգի (ԿՀՀ) վարչություն. դ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը. ե) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը. զ) Հայաստանի ազգային ագրարային համալսարանը. է) անասնաբուծական շուկաները և կենդանական ծագման սննդամթերք արտադրողները. ը) սպանդանոցներ. թ) անասնաբուծական ֆերմերներ/ Տոհմային կենդանիների բուծողների ասոցիացիա. ժ) անասնաբույժներ/Անասնաբույժների ազգային ասոցիացիա. ժա) ֆերմերային և անասնաբուժական սպասարկման կենտրոններ (FVSC). ժբ) ԱՆԻ ՊԱՍ ծրագրային ապահովման մշակման և սպասարկման թիմը.

Անուղղակի շահառուների թվում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով. ա) հանրապետական այլ գործադիր մարմիններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը. բ) ագրոբիզնեսները, ներառյալ կենդանական ծագման սննդի վերամշակողները, առևտրականները. գ) սպառողներ, սպառողների պաշտպանության միություններ:

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2019թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2019թ․ մայիսի 16-ին, ՀՕ-31-Ն)։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարութան կազմում ընդգրկված են Նախարարության 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում­­ներ, 9 Նախարարությանն աջակցող  մասնագիտական կառուցվածքային ստորաբա­ժա­նումներ, 1 գրասենյակ և 1 ենթակա մարմին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է Գևորգ Պապոյանը։

2024թ․ մարտի 5-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավահաջորդը, որն, իր հերթին, իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի։ Վերջինս ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:

1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել և վերանվանվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության:

2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:

2016թ․ սեպտեմբերի 29-ին ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան։

2019 թ․ մայիսի 8-ին ԱԺ կողմից ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mineconomy.am

 Էկոնոմիկայի նախարարությանը պատկանող Գյուղատնտեսական Ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն  (ԳԾԿ ՊՈԱԿ)

«Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025, (ՀՎՀՀ 01805817) վերանվանվել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն եւ վերջինիս վերապահվել են որոշակի գործառույթներ 2020թ. հունվարի 30-ի թիվ 79-Ն կառավարության որոշմամբ:

Վերջինիս թույլատրվել է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարում և հրահանգների կազմում.

2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում.

3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարում և որակի գնահատում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի միջոցով իրականացնել ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմել ու տալ փորձաքննության արձանագրություն։

ԳԾԿ ՊՈԱԿ իրականացնում է տրվող ծառայություններ՝

  • Գյուղատնտեսական Կենդանիների համարակալում և հաշվառում
  • Անասնաբուժություն
  • Բուսասանիտարիա
  • Ագրոքիմիա

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք  www.cas.am

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) 

Հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին և հանդիսանում է USDA MAP ծրագրի իրավահաջորդը: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությունը և ամերիկացի փորձագետների փոխանցած մեծ փորձը մեզ թույլ են տվել կուտակել զգալի գիտելիքներ և ամուր հիմքեր դնել որակի ապահովման և ծրագրի հաջող իրականացման համար: Իրականում, ծրագրերի իրականացման գործում հաջողության բարձր մակարդակով, CARD հիմնադրամը բազմազանել է իր դոնորների կազմը և համագործակցել է ավելի քան 10 միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության (ԵՄ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Շվեյցարիայի Զարգացման համագործակցության (SDC), Ավստրիական զարգացման գործակալության, (ADA), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունների (FAO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Համաշխարհային բանկ (ՀԲ), Համաշխարհային հիմնադրամ (WWF), GiZ և այլն:

CARD հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը մասնագիտացված են այգեգործության (բաց դաշտ և կանաչ արտադրություն), կենդանիների առողջության կառավարման, սննդի վերամշակման, այդ թվում՝ չոր մրգերի արտադրության, գինեգործության, գյուղատնտեսական մեքենայացման ծառայությունների զարգացման, դեղաբույսերի արտադրության և գյուղատնտեսական արտադրության նորարարական պրակտիկաների ընդհանուր ներդրման մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.card.am