2026 թվականի ապրիլի 21-ին Ավստրիական զարգացման գործակալության (ADA) Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ծրագրերի ղեկավար պարոն Տոբիաս Օրիշնիգն այցելել է ՀՀ Էն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ նրան ներկայացվել են Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) ծրագրի իրականացման ընթացքը, ձեռք բերված արդյունքները, առկա մարտահրավերները և համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Այցի ընթացքում ներկայացվել է նաև ԿՀՀ «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգը, դրա հիմնական բաղադրիչները, գործառույթներն ու աշխատանքի սկզբունքները՝ ընդգծելով համակարգի կարևոր դերը կենդանիների համարակալման, հաշվառման և տվյալների արդյունավետ կառավարման գործընթացում։
Համակարգի գործնական կիրառմանը տեղում ծանոթանալու նպատակով 2026 թվականի ապրիլի 22-ին կազմակերպվել է նաև այց Լոռու մարզի Կրուգլայա Շիշկա համայնքի ֆերմա։ Այցի ընթացքում տարածքը սպասարկող համաճարակաբանը և ֆերման սպասարկող անասնաբույժը ներկայացրել են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը, կենդանիների տվյալների հավաքագրման, մատյաններում գրանցման և դրանց հետագա մուտքագրման ընթացակարգերը «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգ։
Այցը հնարավորություն է տվել գործնականում ներկայացնելու ԿՀՀ համակարգի հիմնական բաղադրիչները, թվայնացման լուծումների կիրառման արդյունավետությունը և դրանց նշանակությունը կենդանիների հաշվառման, հետագծելիության ու անասնաբուժական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման գործում։











