ԿՀՀ և անասնաբուժական համակարգի թվայնացման բարելավմանն ուղղված նախապատրաստական քննարկումներ՝ ԿՀՀ աշխատանքային խմբի հանդիպմանն ընդառաջ

Jul 16, 2026

2026 թվականի հուլիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ, անցկացվել է նախապատրաստական քննարկում՝ առաջիկա Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) աշխատանքային խմբի հանդիպմանն ընդառաջ։ Քննարկմանը մասնակցել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Արման Գևորգյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) անասնաբուժական վարչության պետ պարոն Արման Ասատրյանը և համապատասխան ոլորտների մասնագետները։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «ԱՆԻ ՊԱՍ» համակարգի և CARD հիմնադրամի ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր ՀԱԲԼԾԿ-ի և ՍԱՏՄ-ի հետ քննարկել ԿՀՀ համակարգի իրենց գործունեության շրջանակներում առնչվող թվայնացման բարելավման կարիքները, առաջարկվող փոփոխությունները և համակարգում ներդրման ենթակա նոր գործառույթները։ Մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային գործընթացներում առկա մարտահրավերները, անդրադարձան դրանց հնարավոր լուծումներին և հանդես եկան առաջարկություններով՝ համակարգն առավել արդյունավետ, պարզ և հարմարավետ դարձնելու նպատակով։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տվյալների փոխանակման, վերահսկողության և հաշվետվողականության գործընթացների կատարելագործմանը, ինչպես նաև նոր թվային գործիքների մշակման հնարավորություններին, որոնք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում հավաքագրված առաջարկներն ու դիտարկումները կամփոփվեն և համալիր կներկայացվեն ԿՀՀ աշխատանքային խմբին առաջիկա նիստումհամակարգի փուլային ներդրման ուղղությունները համատեղ քննարկելու և սահմանելու նպատակով։